Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի N Պ-3324). 1.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» համայնքային կառավարչական հիմնարկին տալ Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի 1-ին փողոց 2-րդ փակուղու, 1-ին փողոց 1-ին նրբանցքի, 1-ին փողոց 2-րդ նրբանցքի, 1-ին փողոց 1-ին փակուղու, 2-րդ փողոց 1-ին փակուղու, 1-րդ փողոց 3-րդ փակուղու, 1-րդ փողոց 4-րդ փակուղու, 1-րդ փողոց 6-րդ փակուղու, 9-րդ փողոցի, 7-րդ փողոցի - 9-րդ փողոցի միացման հատվածի, 1-ին թաղամաս 1-ին փողոցի, 1-ին թաղամաս 5-րդ փողոցի, 1-ին թաղամաս 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |