Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ի N Ք-7530). 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2019 թվականի փետրվարի 26-ի N 13032025-07-0029 վկայական) Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0040-0322 կադաստրային ծածկագրով 253.9 քառակուսի մետր մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասի նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ 2. Փոփոխել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 239.03 քառակուսի մետր մակերեսով շինությունների գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի, ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես հասարակական նշանակության շինություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |