Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 149-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 149-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 13-ի իններորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների քննարկման մասին.
2) Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
3) Հայկ Մանուկյանի կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
4) «Արծափ ամրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
5) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
6) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին.
7) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 141-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
8) Հողատարածքների վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի 19 բնակարանն անհատույց օտարելու մասին.
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի 85 բնակարանն անհատույց օտարելու մասին.
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 6 շենքի 21 բնակարանն անհատույց օտարելու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 12 շենքի թիվ 119/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
13) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 96.4 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
14) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 6.9 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
15) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 78.1 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
16) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող փողոցն անվանակոչելու մասին.
17) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0106-0047 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
18) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0134-0071 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 93/1 հասցեում գտնվող հողամասը Մարինե Սաղոյանին, Ռոզա Միրզոյանին, Վարդան Գրիշայի, Վիգեն, Ալբերտ, Վարդան Վիգենի և Մարիյա Աղասյաններին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Գ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 հասցեում գտնվող հողամասը Վլադիմիր Մկրտչյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10/4 հասցեում գտնվող հողամասը «ԿՈՏԱՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 8/9 հասցեում գտնվող հողամասն Արա Հակոբյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 44/1 հասցեում գտնվող հողամասն Ալեքսան Ալեքսանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 122/4 հասցեում գտնվող հողամասն Աշոտ Իսրայելյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
25) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
26) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
27) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -21

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner