Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Մամիկոն Սմոյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 05-ի N Ք-5614), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մամիկոն Կառլենի Սմոյանին և Արուսյակ Էդուարդի Գալուստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունվարի 10-ի N 10012022-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 4 հասցեում գտնվող 07-002-0010-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 510.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մարտի 13-ի N 13032023-07-0160 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 4/1 հասցեում գտնվող 07-002-0010-0028 կադաստրային ծածկագրով 82.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0010-0012 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Մամիկոն Կառլենի Սմոյանին և Արուսյակ Էդուարդի Գալուստյանին։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձիք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 560 413 (հինգ հարյուր վաթսուն հազար չորս հարյուր տասներեք) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |