Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 343
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3958
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 3958

ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Գ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Նարինե Բաղդասարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N Ք-6309).
1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 10-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Նարինե Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի գազաֆիկացման գիծը նախագծել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից 2025 թվականի օգոստոսի 11-ին տրված տեխնիկական պայմանների ուղեգծով և Նարինե Բաղդասարյանին տրամադրել գազաֆիկացման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Նարինե Բաղդասարյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner