Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Աննա Վանեսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 04-ի N Ք-4455). 1. Աննա Վանեսյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հուլիսի 20-ի N 2722 որոշմամբ տրված N 366 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Վանեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |