Այսօր: Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.41180 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետիՀայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի փետրվարի 19-ի N Լ-637 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/637 թույլտվությունը, հաշվի առնելով «ԷՅ ԷՄ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Մուրադյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 22-ի N Տ-742), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «ԷՅ ԷՄ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 
(հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 1-ի N 01082022-07-0146 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 3-րդ նրբանցքի 128/1 հասցեում գտնվող 07-013-0157-0128 կադաստրային ծածկագրով 2,17654 հեկտար հողամասից 1,41180 հեկտար հողամասը:
2. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս՝ տարեկան 611 486 (վեց հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր ութսունվեց) դրամ վարձավճարով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.65 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner