|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 սեպտեմբերի 2025 թվականի N 3466 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Ա ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ Գ ԹԱՂԱՄԱՍԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՍՆՈՂ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի N Պ-2296). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ա թաղամասի 2-րդ, 3-րդ և Գ թաղամասի 3-րդ փողոցները սնող գազատար խողովակների ուղեգծերը նախագծել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից 2025 թվականի հունիսի 09-ին տրված տեխնիկական պայմանների ուղեգծով և «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրել Առինջ գյուղի Ա թաղամասի 2-րդ, 3-րդ և Գ թաղամասի 3-րդ փողոցները սնող գազատար խողովակների կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|