Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատախազության Կոտայքի մարզի դատախազության դատախազի՝ հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 11-ի N Պ-1546), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է` 
1. Համայնքային շահերի պաշտպանության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի ղեկավարի 2003 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1/1 գույքն աճուրդով վաճառելու մասին արձանագրությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի ղեկավարի 2003 թվականի դեկտեմբերի 31-ի N 96 որոշումը վերացնելու և դրա հետևանքներն անվավեր ճանաչելու համար հայց հարուցել իրավասու դատարան։

1. Վերին Պտղնի համայնքի ղեկավարի և Գագիկ Հովսեփյանի միջև 2004 թվականի հունվարի 13-ին կնքված հողային տարածքի վարձակալության պայմանագիրը,
2. Վերին Պտղնի 2-րդ փողոցի թիվ 42 հասցեի 220.9քմ մակերեսով հասարակական մանկապարտեզի և 4.0քմ մակերեսով կաթսայատան նկատմամբ Գագիկ Հովսեփյանի անվամբ 27.01.2004 թվականին Կադաստրում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և 0,0950հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված վարձակալության իրավունքի գրանցումը,
3. Վերին Պտղնի համայնքի ղեկավարի և Գագիկ Հովսեփյանի միջև 10.03.2010 թվականին կնքված Համաձայնագիրը,
4. Վերին Պտղնի 2-րդ փողոցի թիվ 42 հասցեի 220.9քմ մակերեսով հասարակական մանկապարտեզի և 0.03882հա մակերեսով հողամասի նկատմամբ Գագիկ Հովսեփյանի անվամբ 31.03.2010 թվականին Կադաստրում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը,
5. Գագիկ Հովսեփյանի և Հերմինե Նվերի Պողոսյանի միջև 21.04.2010 թվականին կնքված Մանկապարտեզի շենքի և հողամասի առուվաճառքի պայմանագիրը,
6. գյուղ Վերին Պտղնի 2-րդ փողոց թիվ 42 հասցեի 220.9քմ մակերեսով մանկապարտեզի շենքի և մանկապարտեզի կառուցապատման 0,03882հա մակերեսով հողամասի նկատմամբ Հերմինե Նվերի Պողոսյանի անվամբ 27.04.2010 թվականին Կադաստրում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը,
7. Վերին Պտղնի համայնքի ղեկավարի 09.02.2011 թվականիթիվ 3 որոշումը,
8. գյուղ Վերին Պտղնի 2-րդ փողոց թիվ 42 բնակելի տունը 220.9քմ մակերեսով և 0.03882հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Հերմինե Նվերի Պողոսյանի անվամբ 14.02.2011 թվականին Կադաստրում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
2. Լիազորել համայնքի ղեկավարին Աբովյան համայնքի ավագանու անունից հանդես գալ սույն որոշման առաջին կետում նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner