Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Անի Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 06-ի N Ք-1385). 1. Համաձայնություն տալ Անի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41/4 հասցեի արտաքին ջրագիծը և կոյուղագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 03-ին տրված ՎՋ 4179/2024 տեխնիկական պայմանի ուղեգծով և Անի Պետրոսյանին տրամադրել արտաքին ջրագծի և կոյուղագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Անի Պետրոսյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |