2025 թվականի N_ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 12-ի ութերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 57-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 3) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 22/17 հասցեում գտնվող խանութի պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|