Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԿՈՆՍՈԼ ՍՏՈՒԴԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 19-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, 2023 թվականի մարտի 02-ին տրված N 02032023-07-0060 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը, հաշվի առնելով Արմեն Խանոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 09-ի N Ք-4597). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 18-ի «Անահիտ Յուզբաշյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3702 որոշմամբ հաստատված N 448 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և տալ շինարարության թույլտվություն: 2. Սեփականատերերը պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 300 000 (երեք հարյուր հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |