Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գոհարիկ Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-6897). 1. Գոհարիկ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N 12062019-07-0095 վկայական) Աբովյան համայնքի Կաթնաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 14-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (578.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց, 2, 2-րդ առանձնացվող հատվածին (578.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց, 2/1, 3-րդ առանձնացվող հատվածին (611.6 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց, 2/2, 4-րդ առանձնացվող հատվածին (687.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Կաթնաղբյուր, 4-րդ փողոց, 2/3։ 2. Գոհարիկ Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 40 000 (քառասուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհարիկ Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  |