|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 3691 |
ՀԱՅՐԻԿ ԿԱԼՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայրիկ Կալոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 05-ի N Ք-5891). 1. Հայրիկ Սամվելի Կալոյանին սեփականություն իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N 09092024-07-0027 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 45 հասցեում գտնվող 818.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից 64.3 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Փոփոխել 64.3 քառակուսի մետր մակերեսով հողամասից 40.6 քառակուսի մետր մակերեսով հասարակական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս։ 3. Հայրիկ Կալոյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 9 060 (ինը հազար վաթսուն) դրամ՝ որպես հողամասի գործառնական փոփոխության ծառայության վճար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայրիկ Կալոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|