Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ կետերի և 15-րդ կետի «բ» ենթակետի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խանութը և օժանդակ շինությունը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Աշոտ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N Ք-3045). 1. Աշոտ Վոլոդյայի Պետրոսյանին, Վարազդատ Վոլոդյայի Պետրոսյանին և Ալվարդ Մարզպետունու Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2017 թվականի սեպտեմբերի 4-ի N 04092017-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 31 հասցեում գտնվող 700.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 63.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը և 37.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023LGTSVY): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված խանութի և օժանդակ շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 478 347 (չորս հարյուր յոթանասունութ հազար երեք հարյուր քառասունյոթ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |