Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N Ք-7402). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի թվով 4 (չորս) հատակագծերը (կցվում են): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |