Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 11-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Էդուարդ Խաչատրյանի լիազորած անձ Մոնիկա Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-7632). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 15-ի «Էդուարդ Խաչատրյանին և Քրիստինե Հունանյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 2291 որոշմամբ հաստատված N 270 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Էդուարդ Խաչատրյանին ու Քրիստինե Հունանյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |