Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեբերի 28-ի N 191-Ն որոշման և հաշվի առնելով Համլետ Աղաջանյանի (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 15-ի N Ք-2683). 1. Համլետ Աղաջանյանին տալ 192.3 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան և 113.5 քառակուսի մետր ներքին մակերեսով տնտեսական շինության, 90.25 քառակուսի մետր ներքին մակերեսով պահեստի և 19.4 քառակուսի մետր մակերեսով ծածկի քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է): 2. Համլետ Աղաջանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ տեղական տուրք` քանդման թույլտվության համար: 3. Կառուցապատողը քանդման աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |