Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Աշխեն Մնացականյանի լիազորած անձ Արա Հովսեփյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-6905). 1. Աշխեն Մնացականյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի նոյեմբերի 09-ի N 4397 որոշմամբ տրված N 588 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 09-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |