Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական շենքը, զուգարանը և ծածկը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Մարինե Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ի N Ք-7184). 1. Մարինե Միքայելի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի փետրվարի 04-ի N 04022022-07-0119 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 127/1 հասցեում գտնվող 723.6 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 61.3 քառակուսի մետր արտաքին և 52.9 քառակուսի մետր նեքին մակերեսով վարչական շենքը և 1.7 քառակուսի մետր արտաքին և 1.3 քառակուսի մետր ներքին մակերեսով զուգարանը, 79.0 քառակուսի մետր մակերեսով ծածկը համարել օրինական: 2. Մարինե Մարգարյանը պարտավոր է ինքնակամ կառուցված հասարակական վարչական շենքի, զուգարանի և ծածկի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 657 745 (յոթ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր քառասունհինգ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինե Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |