Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 290
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ Է. ԱՎԱԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/26/15 ՀԱՍՑԵԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Նունե Հախվերդյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N Ք-6893).
1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/26/15 հասցեում գտնվող Նունե Հախվերդյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի գազամատակարարման համակարգի կառուցման նախագիծը գծել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 25-ին տրված տեխնիկական պայմանների ուղեգծով և Նունե Հախվերդյանին տրամադրել գազամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Նունե Հախվերդյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Հախվերդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner