Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Համլետ Սահակյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 11-ի N Ք-4671). 1. Համլետ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունվարի 31-ի N 31012022-07-0092 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 1-ին փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Աշոտ Հակոբյան Գուրգենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 25-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 364.9 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 1-ին փողոց, 32/1, 363.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 1-ին փողոց, 32/2, 271.4 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 1-ին փողոց, 32/3։ 2. Համլետ Սահակյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |