Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի գրությունները (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի N Պ-2350 և 2024 թվականի նոյեմբերի 5-ի N Պ-2460), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախասրահը 2024 թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 10։00-ից 14։00-ն Միասնական սոցիալական ծառայությանն անվճար տրամադրելու՝ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» նախագծի շրջանակում աշխատանքի տոնավաճառ իրականացնելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |