Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Հովհաննես Հովհաննիսյանի լիազորած անձ Հովհաննես Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 03-ի N Ք-7251). 1. Հովհաննես Հովհաննիսյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի օգոստոսի 04-ի N 975 որոշմամբ տրված N 81 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 04-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |