Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար և չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, Մանվել Գրիգորյանը նշված հողամասը 2017 թվականից (հիմք՝ 2017 թվականի փետրվարի 22-ի պայմանագիր և մարտի 01-ի N 01032017-07-0024 վկայական) օգտագործում է վարձակալության իրավունքով, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 30-ի N Ք-569) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2016 թվականի նոյեմբերի 01-ի N 05032024-07-0110 վկայական) Կաթնաղբյուր գյուղում գտնվող 07-034-0105-0010 կադաստրային ծածկագրով 0.17955 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Մանվել Խուրշուդի Գրիգորյանին։ 2. Մանվել Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 125 240 (հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր քառասուն) դրամ՝ հողամասի գինը։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանվել Գրիգորյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |