Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Լուսինե Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N Ք-6045). 1. Ձևակերպել կառուցապատող Լուսինե Սարգսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Լուսինե Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |