Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 13-ի N Տ-742). 1.Ձևակերպել կառուցապատող «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի թիվ 7/10 հասցեում գտնվող բնակելի տների կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |