Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Էդմոնդ Կիրակոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N Ք-6086). 1. Էդմոնդ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի հունիսի 02-ի N 02062025-07-0012, հունիսի 20-ի N 20062025-07-0230 և սեպտեմբերի 02-ի N 02092025-07-0137 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 6/25, թիվ 6/5 և Հանրակացարանային թաղամասի թիվ 1/9 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «Չափշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրակացարանային թաղամաս, 1/9։ 2. Էդմոնդ Կիրակոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդմոնդ Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |