Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2678
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2025 թվականի N 2678

ԼԱԼԱ ԱՆԴՐԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6.1-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի փետրվարի 06-ի N ԱՏ-06022025-07-1161 տեղեկանքըհաշվի առնելով Լալա Անդրասյանի լիազորած անձ Բաբկեն Դավթյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 18-ի N Ք-4041).
1. Փոփոխել Լալա Անդրասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի մայիսի 27-ի N 27052016-07-0066 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 22/10/1 հասցեում գտնվող 981.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասից 792.43 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս՝ «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 13-ին կազմված հատակագծի համաձայն՝ կադաստրային քարտեզի հետ կապված անճշտության ուղղման նպատակով:
2. Լալա Անդրասյանը 
պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 84 243 (ութսունչորս հազար երկու հարյուր քառասուներեք) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner