Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աստղիկ Մելքոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ի N Ք-6385). 1. Աստղիկ Մելքոնյանին և Հայրապետ Ռուշանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2008 թվականի մայիսի 08-ի N 2503846 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Սևահող 14 փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Սևակի թաղամասի 14-րդ փողոց, 4։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |