|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 2683 |
ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների և հաշվի առնելով Վլադիմիր Գրիգորյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 16-ի N Ք-3988). 1. Թույլատրել փոփոխելու Վլադիմիր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 02-ի N 02042025-07-0230 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 4/457/2 հասցեում գտնվող 30 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Վլադիմիր Գրիգորյանին տալ առևտրի սրահի կառուցման նախագծման թույլտվություն: 3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. Վլադիմիր Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 8 000 (ութ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վլադիմիր Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|