Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 538 կարգադրությունը և հիմք ընդունելով Արարատ Երիցյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 04-ի N Ք-7278). 1. Արարատ Երիցյանին պատկանող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N 01102025-07-0195 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Տրանսճանշին հանրակացարան 422 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրակացարանային թաղամաս, 5 շենք, 422 բնակարան։ 2. Արարատ Երիցյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Երիցյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |