Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4379
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 4379

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, առանց համապատասխան թույլտվության կառուցվել է 13.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունը:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. 
1)  Շինությունը կառուցված է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ  գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա, առանց հողօգտագործման իրավունքի և քաղաքաշինական փաստաթղթերի
2) շինությունն իրենից ներկայացնում է բետոնե հիմքերով,  մասամբ քարով շարված շինություն, սակայն ըստ ներկայացված հաշվառման տվյալների ունի այլ պատկեր։ Ըստ էության սույն հաշվառումից հետո փոփոխվել է՝ վերակառուցվել է, իսկ դրանից հետո սահմանված կարգով չի հաշվառվել։ Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության տրամադրած տվյալների շինության անմիջապես եզրով անցնում է 10Կվ ստորգետնյա մալուխներ։
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը,
 Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված, շինությունը կամ այլ կառույցը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինականացումը կիսակառույց ինքնակամ կառույցն ավարտին հասցնելու շինարարությունը շարունակելն արգելվում է, և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, այդ թվում՝ կիսակառույց ինքնակամ կառույցի չհաշվառված հատվածի օրինականացման վրա տարածվում են սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կանոնները:»
Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ՝ սահմանված իրավունքները և սահմանափակումները, 
Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում:
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը` առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին...։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում՝ կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ գ) ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության համաձայն մինչև 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման մալուխային գծերի (ստորգետնյա և ստորջրյա) համար անվտանգության գոտին կազմում է 1 մետր։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով։
Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի՝ համաձայն եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։
 Հիմք ընդունելով վերը նշված իրավանորմերը՝ ինքնակամ կառույցն Աբովյան համայնքի սեփականությունն է, քանի որ կառուցված է Աբովյան համայնքին պատկանող հողամասում, հողամասի օգտագործումը չունի Հողային օրենսգրքով նախատեսված իրավական հիմք, շինությունը կառուցված է առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինությունը հաշվառվելուց հետո ինքնակամ վերակառուցվել է, ինքնակամ վերակառուցումը չի հաշվառվել։ Շինությունը գտնվում է ինժեներական ենթակառուցվածքների անվտանգության գոտում: Ելնելով վերոգրյալից՝ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման և ենթակա է քանդման։
Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ վարույթի հարուցման և ընթացիկ փուլերի բացակայության պայմաններում սույն վարույթով լսումներ չեն հրավիրվում և վարչական վարույթը սհմանափակվում է միայն եզրափակիչ մասով, քանի որ արդեն իսկ բավարար չափով պարզաբանված են սույն հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, մասնավորապես՝ շինությունը կառուցված է առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինությունը հաշվառվելուց հետո ինքնակամ վերակառուցվել է, ինքնակամ վերակառուցումը չի հաշվառվել։ Շինությունը գտնվում է ինժեներական ենթակառուցվածքների անվտանգության գոտում և շինարարական նորմերին։ Հետևաբար, ի հայտ են եկել սույն որոշման կայացման համար նշանակություն ունեցող հանգամանքները: Ուստի, լսումներ հրավիրելու դեպքում, նշված փաստական հանգամանքի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը բացակայում է: Հիմք ընդունելով նշված փաստական հանգամանքներն ու վերը նշված իրավական նորմերը և ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝
 
                                                                                             ՈՐՈՇԵՑԻ

 
1. Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա ինքնակամ շինության օրինականացման մասին քաղաքացի Տիգրան Գյուլումյանի լիազորած անձ Աբգար Գյուլումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 21-ի N Ք-4869) մերժել։
2. Ապամոնտաժել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա ինքնակամ շինությունը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
3. Դիմել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն` Աբովյանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4. Քանդման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումը դնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետ Արամ Վիրաբյանի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը՝ Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner