Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.05 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Արսեն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունվարի 20-ի N Ք-212) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 13-ի N 1/փ-12 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Արսեն Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2012 թվականի հուլիսի 24-ի N 24072012-07-0291 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0116-0276) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 6/15 հասցեում գտնվող 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի (որը համաձայն Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի հանդիսանում է ընդհանուր օգտագործման հողամաս) գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հողամաս։

2. Արսեն Հակոբյանը  պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 55 000 (հիսունհինգ հազար) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner