Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 438
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2025 թ.

ՀՈՂԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, Քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2 մասի, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը (գրանցված 2025 թվականի փետրվարի 12-ին ՀՀ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 946) և հաշվի առնելով Հրաչյա Ասատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 21-ի N Ք-3364).
1. Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի և Վարսեն Ասատրյանի միջև 2006 թվականի մարտի 02-ին կնքված հողի մրցութային վարձակալության պայմանագրում (գրանցված ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 966) «Վարսեն Ասատրյան» բառերը փոխարինել «Հրաչյա Ասատրյան» բառերով՝ իրենց բոլոր հոլովաձևերով։
2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հրաչյա Ասատրյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրաչյա Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Շմավոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner