Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Գետարգել համայնքի ավագանու 2012 թվականի մայիսի 16-ի N 20 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հուլիսի 12-ի N 109-Ա որոշումների, հաշվի առնելով Սարգիս Զաքարյանի լիազորած անձ Արտակ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 23-ի N Ք-2956) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հուլիսի 01-ի N 01072024-07-0227 վկայական) Գետարգել գյուղի Հ. Վերդյան փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող ավտոտնակը և տնտեսական շինությունը՝ 201.33 քառակուսի մետր արտաքին և 176.47 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 376.5 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սարգիս Վլադիմիրի Զաքարյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն Գետարգել գյուղական համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինությունների 1 քառակուսի մետրի համար` 4 632 (չորս հազար վեց հարյուր երեսուներկու) դրամ (տարածագնահատման 10-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2316). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6 834.3 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք) դրամ: 4. Սարգիս Զաքարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 932 561 (ինը հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր վաթսունմեկ) դրամ` շինությունների գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 2 573 114 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասուներեք հազար հարյուր տասնչորս) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սարգիս Զաքարյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |