Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ «387-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 170 000 (հարյուր յոթանասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գոհար Վարդանյանը 1996 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 6 շենքի թիվ 94 սենյակում, հիմք ընդունելով Գոհար Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3208), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի օգոստոսի 30-ի N 30082021-07-0016 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 14.14 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 94 սենյակն ուղղակի վաճառքով՝ 170 000 (հարյուր յոթանասուն հազար) դրամով օտարել Գոհար Վարդանյանին և Նարեկ Սարկսյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 170 000 (հարյուր յոթանասուն հազար) դրամ` սենյակի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |