Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Սամվել Վարդանյանի օրինական ներկայացուցիչներ Սամվել Վարդանյանի և Ջուլիետտա Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 07-ի N Ք-4487). 1. Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0044-0015 կադաստրային ծածկագրով հողամասին (հիմք՝ 2025 թվականի հունիսի 23-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 3883) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Երիտասարդական 9-րդ փողոց, 7: 2. Սամվել Վարդանյանը և Ջուլիետտա Խաչատրյանը պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |