Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խանութի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Լավուրիկ Եղիազարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 02-ի N Ք-8638). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 22/17 հասցեում գտնվող խանութի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 13.2 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը (հիմք՝ 2018 թվականի հունիսի 15-ի սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 2975, N 2976) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Լավուրիկ Հայկազի Եղիազարյանին։ 2. Լավուրիկ Եղիազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 213 532 (երկու հարյուր տասներեք հազար հինգ հարյուր երեսուներկու) դրամ` հողամասի գինը: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լավուրիկ Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |