|
ՆԱԽԱԳԻԾ
|
14 հոկտեմբերի 2025 թ. |
«ՀԻՆ ՓԱՐՎԱՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հին Փարվանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N Տ-2654). 1. «Հին Փարվանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/120/2 հասցեում գտնվող (500 և ավելի քառակուսի մետր մակերես) ռեստորանային համալիրում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Հին Փարվանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 45 500 (քառասունհինգ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հին Փարվանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|