Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեբերի 22-ի N 197-Ն որոշման և հաշվի առնելով գույքի սեփականատերերի լիազորած անձ Լևոն Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 10-ի N Ք-3391). 1. Սոս Արզումանյանին, Գառնիկ Ավետիսյանի, Համլետ Կարապետյանին տալ 220.0 քառակուսի մետր ներքին մակերեսով տոնավաճառի, 5.65 քառակուսի մետր ներքին մակերեսով զուգարանի, 28.60 քառակուսի մետր ներքին մակերեսով կրպակի, 97.93 քառակուսի մետր ներքին մակերեսով տնտեսական շինության, 182.60 քառակուսի մետր մակերեսով ծածկի, 182.60 քառակուսի մետր մակերեսով ծածկի, 182.60 քառակուսի մետր մակերեսով ծածկի քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշաված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք` քանդման թույլտվության համար: 3. Կառուցապատողները քանդման աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր են Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |