Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Աշոտ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 04-ի N Տ-317). 1. Համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Երևանի գազաֆիկացման և գազամատակարման մասնաճյուղի կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին տրված տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և Աշոտ Հակոբյանին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8,9,9/1,11/1,11 և 14 հասցեներում տրամադրել գազատարի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Աշոտ Հակոբյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |