Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով Սերգեյ Թումասովի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 21-ի N Ք-251). 1. Ձևակերպել կառուցապատող Սերգեյ Թումասովի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 15-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սերգեյ Թումասովը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Թումասովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |