|
ՆԱԽԱԳԻԾ
|
17 հուլիսի 2024 թ. |
ԿԱՐԻՆԵ ՏՈՆՈՅԱՆԻ, ԱՐԳԻՇՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ԹԱՄԱՐԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Կարինե Տոնոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 15-ի N Ք-5093). 1. Ձևակերպել կառուցապատողներ Կարինե Տոնոյանի, Արգիշտի Հովհաննիսյանի և Թամարա Կոստանդյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 9-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Եղիշե Ավետիսյան |
|
|
|