Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արթուր Մակարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N Ք-6748). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2006 թվականի հունվարի 18-ի N 2085809 վկայական և 2025 թվականի օգոստոսի 19-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 5894, N 5895) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց, 22/8: 2. Արթուր Մակարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մակարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |