Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գայանե Մալխասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 15-ի N Ք-4724). 1. Ձևակերպել կառուցապատող Գայանե Մալխասյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ․ Սևակի թաղամասի 2-րդ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Գայանե Մալխասյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Մալխասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |