Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշումների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Գարիկ Աթոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 28-ի N Ք-1437). 1. Կառլեն Մովսեսի Աթոյանին, Հասմիկ Կամսարի Փայտյանին, Գարիկ Կառլենի Աթոյանին և Նարեկ Կառլենի Աթոյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2021 թվականի փետրվարի 12-ին տրված N Աբ-38 արխիվային տեղեկանք) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 07-002-0017-0006 կադաստրային ծածկագրում 534.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 60,6 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Կառլեն Մովսեսի Աթոյանի, Հասմիկ Կամիսարի Փայտյանի, Գարիկ Կառլենի Աթոյանի և Նարեկ Կառլենի Աթոյանի սեփականության իրավունքը: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամաս թիվ 2: 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |