Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 07-002-0586-0033 ԵՎ 07-002-0577-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 462-րդ կետի «ա» ենթակետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 193-Ն և N 194-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով Ազատ Մովսիսյանի և Նաիրա Տերտերյանի դիմումները (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 02-ի N Ք-6241 և N Ք-6242), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 23-ի N 23062023-07-0112 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 9/4 հասցեում գտնվող 07-002-0586-0033 կադաստրային ծածկագրով 1.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, տարեկան 3 500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ վճարով (Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին), 10 (տասը) տարի ժամկետով, տրամադրել Ազատ Մովսիսյանին։
2. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 23-ի N 23062023-07-0157 վկայական) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի 9/1 հասցեում գտնվող 07-002-0577-0013 կադաստրային ծածկագրով 1.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, տարեկան 3 500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ վճարով (Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին), 10 (տասը) տարի ժամկետով, տրամադրել Նաիրա Տերտերյանին։
3. Ազատ Մովսիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու ծառայության վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։
4. Նաիրա Տերտերյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու ծառայության վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար։
5. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Ազատ Մովսիսյանի և Նաիրա Տերտերյանի կողմից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner