Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 538 կարգադրությունը և հիմք ընդունելով Արամ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի N Ք-7325). 1. Արամ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2023 թվականի հունվարի 16-ի N 16012023-07-0020 և 2024 թվականի հունիսի 18-ի N 18062024-07-0204 վկայականներ) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/6 և թիվ 1/6-1 հասցեներում գտնվող հողամասերին՝ «Արմեն Դավթյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 04-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 1-ին փողոց, 1/4։ 2. Արամ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |