|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2025 թվականի N 4501 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 4035 ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ ՇԹ/752/15871-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «Վ.Տ.Ա. ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Սոնա Մանուչարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Տ-3003) 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի «Վ.Տ.Ա. ԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին N 4035 որոշմամբ տրված ՇԹ/752/15871-25 շինարարության թույլտվության 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «8» թիվը փոխարինել «190» թվով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|